
Սաակաշվիլին չի հավատում քաղաքականությունից շուտ հեռանալու մասին Իվանիշվիլիի հայտարարություններին

Վրացական «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ չի հավատում քաղաքականությունից շուտ հեռանալու մասին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հայտարարություններին.
«Քաղաքականության մեջ առաջնորդների մնալու ժամկետը որոշում է վրաց ժողովուրդը: Պատմության մեջ քիչ չեն դեպքերը, երբ տարբեր երկրների առաջնորդներ իրենց քաղաքացիներին խոստացել են, որ վերջին տարում են գտնվում իշխանության ղեկին, սակայն նրանց ղեկավարումը տևել է 40 տարի: Վարչապետը չունի քաղաքական փորձ: Եթե մենք ծառայում ենք ժողովրդին, ապա պետք է մոռանալ անձնական վիրավորանքները»:
Հիշեցնենք, որ սրանից առաջ Իվանիշվիլին հայտարարել էր, որ խոստանում է քաղաքականությունից հեռանալ 1-2 տարի անց և ընդ որում դա անելիս իր հետ է տանելու Սաակաշվիլիին: