Էրդողանն այցելելու է Գազայի հատված

CNN Türk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը մտադիր է այցելել Գազայի հատված: Այս մասին հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի կառավարության նախագահ Իսմայիլ Հանիան: Վերջինս, սակայն, չի մանրամասնել, թե կոնկրետ երբ տեղի կունենա Էրդողանի այցը Գազա՝ ընդգծելով, որ այդ այցը կիրականացվի մոտ ժամանակներս:

Հանիան հավելել է, որ Թուրքիայի ու Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորումը հանդիսանում է Անկարայի դիվանագիտական հաղթանակը. «Ես վստահ եմ, որ եթե Իսրայելը խոստացել է Թուրքիային վերացնել Գազայի հատվածի շրջափակումը, ապա Թել Ավիվը կկատարի իր խոստումը»:

Տեսանյութեր

Լրահոս