
Դեպարդիեն պատրաստվում է իր փարիզյան առանձնատանը բացել ռուսական մշակութային կենտրոն

BBC-ի փոխանցմամբ՝ ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդիեն, ով այս տարի ստացավ Ռուսստանի քաղաքացիություն, պատրաստվում է Փարիզում գտնվող իր առանձնատանը (կառուցվել է 19-րդ դարում) բացել է ռուսական մշակութային-կինեմատոգրաֆիական կենտրոն:
Այս մասին հայտարարել է Մոսկվայի քաղաքային դումայի մշակութային հանձնաժողովի նախագահ, դերասան Եվգենի Գերասիմովը. «Ժերար Դեպարդիեն հիանալի առանձնատուն ունի Փարիզի կենտրոնում, ուր նա չի ապրում և չի էլ պատրաստվում ապրել: Դրա տարածքը կազմում է մի քանի հազար քառակուսի մետր, կան հիանալի պայմաններ:
Դեպարդիեին այդ տան համար առաջարկել են շատ մեծ գումար, սակայն նա որոշել է չվճառել այն և դա հանձնել ռուսական մշակութային-կինեմատոգրաֆիական ընկերակցությանը: Նա անգամ խոստացել է այնտեղ կանգնեցնել Ռուսաստանի դրոշը»: