Բաժիններ՝

Աշխարհի բոլոր երկրները պետք է զբաղվեն «կամուրջների կառուցմամբ». Հռոմի պապ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հանդիպել է Վատիկանում դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ժամանակ հիմնականում քննարկվել է ժողովուրդների ու կրոնների միջև «կամուրջներ կառուցելու» հարցը:

Ֆրանցիսկոսը 180 երկրների դեսպաններին բացատրել է, որ «գերագույն պոնտիֆիկ» բառը նշանակում է մարդկանց ու աստծու միջև կամուրջներ կառուցող: Նա հավելել է, որ տվյալ գործով պետք է զբաղվեն աշխարհի բոլոր երկրները:

Հռոմի պապը կոչ է արել խաղաղության ու փոխըմբռնման՝ ընդգծելով, որ դրանք մտնում են ոչ միայն եկեղեցու, այլև՝ դիվանագիտության առաջադրանքների մեջ: Ֆրանցիսկոսն արդեն իսկ սինագոգ այցելելու հրավեր է ստացել Հռոմի հրեական համայնքից:

Պատմական է համարվում Պոլսո Հունաց պատրիարք Բարդուղեմիոսի մասնակցությունը Հռոմի պապի ձեռնադրման արարողությանը, ինչպես նաև 2014 թվականին միասին Սուրբ հող գնալու մասին առաջարկը: Հռոմի պապն ընտրվել է 2013 թվականի մարտի 13-ին անցկացված կարդինալների կոնկլավում՝ փոխարինելով փետրվարին Հռոմի պապի գահին հրաժեշտ տված Բենեդիկտոս XVI-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս