Բաժիններ՝

Ռուսերենը դարձել է համացանցում ամենատարածված երկրորդ լեզուն

Vesti.ru-ի փոխանցմամբ՝ ռուսերենն իր հանրաճանաչությամբ դուրս է եկել երկրորդ տեղ համացանցում՝ մի փոքր առաջ անցնելով գերմաներենից: Այս մասին նշված է W3Techs գործակալության կատարած հետազոտությունում:

Ըստ այդ հետազոտության՝ համացանցում առկա բոլոր էջերի 5.9 տոկոսը «խոսում» է ռուսերեն: Առաջատարն անգլերենն է, որով գրված է օնլայն տեքստերի 54.7 տոկոսը: Ռուսերենից հետո երրորդ տեղը զբաղեցրել է գերմաներենը՝ 5.9 տոկոս:

Չորրորդ տեղում իսպաներենն է՝ 4.7 տոկոս, հինգերորդ տեղում՝ ֆրանսերենը՝ 4.5 տոկոս, ապա գալիս են չինարենը՝ 4.4 տոկոս, ճապոներենը՝ 4.2 տոկոս, պորտուգալերենը՝ 2.3 տոկոս, լեհերենը՝ 1.8 տոկոս, իտալերենը՝ 1.5 տոկոս, թուրքերենը՝ 1.4 տոկոս և արաբերենը՝ 1.2 տոկոս:

Ռուսերենը շարունակում է գերիշխող մնալ հետխորհրդային մի շարք եկրներում (Ուկրաինա, Բելառուս, Ղազախստան, Ուզբեկստան ու Ղրղզստան):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս