
Վիզային ռեժիմը ԵՄ-ի երկրներին հեռացնում է Ռուսաստանից. Մեդվեդև

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Ռուսաստանի կառավարության անդամների ու Եվրահանձնաժողովի ներկայացուցիչների նիստից հետո հայտարարել է, որ վիզային արգելքները միմյանցից հեռացնում են Ռուսաստանին ու ԵՄ-ի երկրներին և չեն նպաստում հարաբերությունների զարգացմանը.
«Վիզաները շարունակում են մնալ էական թեմա և միաժամանակ բավական բարդ արգելք Ռուսաստանում ու Եվրոպայում բնակվող մարդկանց միջև: Դժբախտաբար, դրանց առկայությունը չի նպաստում հարաբերությունների զարգացմանը և մեզ հեռացնում է միմյանցից:
Մենք ունենք առևտրային համագործակցության շատ լավ, աննախադեպ բարձր ցուցանիշներ: Ռուսաստանի ու ԵՄ-ի միջև ապրանքաշրջանառության ծավալն աճել է 5 տոկոսով և հասել է 410 միլիարդ դոլարի»: