iPhone-ներին կսովորեցնեն ընկնել կատվի նման

Vesti.ru-ի փոխանցմամբ՝ Apple ընկերությունը ստացել է այնպիսի տեխնոլոգիայի արտոնագիր (պատենտը), որը կոչված է ընկնելուց ու հարվածներից պաշտպանել iPhone սմարթֆոնը: Այդ տեխնոլոգիան պետք է սմարթֆոնին հնարավորություն տա հաղորդիչներից ընկնելու մասին տեղեկատվություն ստանալուց հետո տեղափոխել քաշի կենտրոնը:

Դա նման է կատվի անկմանը, ով ընկնելիս օդում բնազդաբար այնպիսի դիրք է ընդունում (շրջվում), որ վայրէջք է կատարում թաթերի վրա: Նոր տեխնոլոգիան կարող է գործարկել երկու սենսոր, որոնք արդեն իսկ գոյություն ունեն iPhone-ներում: Խոսքը հոլակի (գիրոսկոպ) և արագաչափի մասին է: Վերջինս կարող է չափել սմարթֆոնի անկման արագությունը, իսկ առաջինը՝ մակերևույթի հետ բախվելու անկյունը:

Այնպես, որ եթե օգտատերը պատահաբար ձեռքից գցի iPhone-ը, ապա վերջինս կկարողանա ավտոմատ շրջվել օդում և ընկնել այնպես, որ չվնասվի դիսփլեյը: Տեսականորեն այս տեխնոլոգիան կարող է կիրառվել նաև պլանշետների ու նոթբուքների պարագայում:

Տեսանյութեր

Լրահոս