Բաժիններ՝

Ռուսաստանը հրաժարվել է երկխոսել սիրիական ընդդիմության վարչապետի հետ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը երեկ հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է համագործակցել սիրիական ընդդիմադիրների հետ, որոնք շահագրգռված են խնդրի ոչ թե ռազմական, այլ՝ քաղաքական կարգավորման մեջ.

«Նոր, ասյպես կոչված «վարչապետը» կտրուկ հերքում է Սիրիայի ներկայիս իշխանությունների հետ երկխոսելու հնարավորությունը և հանդես է գալիս արտաքին միջամտության հնարավորինս շուտ իրագործման օգտին: Ինչի՞ մասին կարելի է խոսել:

Մենք խոսում ենք նրանց հետ, ովքեր շահագրգռված են Սիրիայում քաղաքական գործընթացի շուտափույթ սկսմամբ: Այդ հարցով մենք խոսում ենք նաև Սիրիայի ազգային դաշինքի ղեկավար Ահմեթ Հաթիբի հետ: Մենք հուսով ենք, որ նա երբևէ կժամանի Մոսկվա»:

Նշվում է, որ Դամասկոսի կենտրոնում գտնվող մզկիթում երեկ գրանցված պայթյունի զոհերի քանակը հասել է 42-ի, իսկ վիրավորների քանակը՝ 84-ի: Սիրիական ընդդիմության առաջնորդ Ահմեթ Հաթիբը հայտարարել է, որ ընդդիմադիր ուժերը դատապատում են տեղի ունեցած այդ ահաբեկչությունը և կարծում են, որ դա հանցանք է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս