Բաժիններ՝

Գեներալ Մանվել Գրիգորյանի որդին կնշանակվի՞ Արմավիրի մարզպետ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, այս օրերին ակտիվ քննարկվում է Արմավիրի մարզի Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքի ղեկավար Կարեն Գրիգորյանին Արմավիրի մարզպետ նշանակելու հարցը:

Կարեն Գրիգորյանը պաշտոնաթող գեներալ Մանվել Գրիգորյանի որդին է: 2008-ին՝ ՀՀ նախագահի ընտրությանը, Լևոն Տեր-Պետրոսյանին սատարած Մանվել Գրիգորյանը, ինչի արդյունքում նրան պաշտոնաթող արեցին պաշտպանության փոխնախարարի պաշտոնից, 5 տարի անց պատգամավոր դարձավ ՀՀԿ համամասնական ցուցակով: Փետրվարի 18-ի ընտրությունում Արմավիրի մարզում Սերժ Սարգսյանը ստացել է 67 հազար 630 ձայն, Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 52 հազար 880: Սակայն Արմավիր և Էջմիածին քաղաքներում հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Միայն Մեծամոր քաղաքում է հաղթել Սերժ Սարգսյանը: Գյուղերում արդյունքները տարբեր են:

Մեր տեղեկություններով, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը Մարտի ութի առիթով մարզի ուսուցչուհիներին հրավիրել է ռեստորան և ասել, որ ընտրության արդյունքները գոհացուցիչ են: Այս մասին տեղեկացրել են ընտրությունների արդյունքներից բնավ ոչ գոհ Սերժ Սարգսյանին, և նա բարկացել է:

Լուրեր կային, որ ընտրության արդյունքներից հետո Կարեն Գրիգորյանը որոշել է հրաժարական տալ, սակայն հայրը սեփական օրինակով համոզել է, որ ամենաբարդ վիճակից էլ ելք կա, և կարելի է Սերժ Սարգսյանի հետ լեզու գտնել: Շուտով կերևա, թե ով է ավելի լավ լեզու գտել նախագահի հետ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս