ՀԱԿ-ը ևս ներկայացրեց փաստաթղթերը. նախընտրական ցուցակը կազմված է 42 անունից

Քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է նաև  «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փաստաթղթերը և կուսակցության համամասնական ցուցակը, որով կուսակցությունը պատրաստվում է  մասնակցել մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրություներին:

ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը 168.am-ին տեղեկացրեց, որ կուսակցության լիազոր ներկայացուցիչները` Վլադիմիր Կարապետյանի  գլխավորությամբ, ներկայացրել են փաստաթղթերը: ՀԱԿ ցուցակը կազմված է 42 անունից: Ցուցակը գլխավորում է Երևանի նախկին քաղաքապետ  Վահագն Խաչատրյանը, երկրորդ տեղում «Ժողովրդի իշխանություն» նախաձեռնության նախագահ Զոյա Թադևոսյանն է,  երրորդը` Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրությունների մասնակցույթան վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը կուսակցությունները պետք է ներկայացեն մինչև մարտի 21-ը ժամը 18:00:

Տեսանյութեր

Լրահոս