Բաժիններ՝

Twitter-ը արտոնագրել է Twitter-ը

Twitter-ի հիմնադիրները ստացել են իրենց կողմից ստեղծված համանուն միկրոբլոգային ծառայության արտոնագիրը: Հետաքրքիրն այն է, որ արտոնագրի մեջ նշված են միկրոբլոգը ստեղծողներից ընդամենը երկուսի՝ Ջեկ Դորսիի և Բիզ Սթոունի անունները, իսկ երրորդի՝ Էվան Ուիլյամսի անունը այդպես չի նշվում: Այս մասին գրում է hitech.vesti-ին:

Արտոնագրի տեքստում նկարագրվում է կայքի ընդհանուր աշխատանքի սկզբունքները՝ այցելուները կարող են «հետևել» միմյանց, իսկ նրանց կողմից ուղարկված հաղորդագրությունները հստակ հասցեատերեր չունեն:

Տեղեկացնենք, որ արտոնագրման հայտը ուղարկվել էր դեռևս 5 տարի առաջ՝ 2007թ.-ին, սակայն այն միայն այս շաբաթ է հաստատվել ԱՄՆ-ի արտոնագրային և ապրանքանիշերի գերատեսչության կողմից:

Սակայն քիչ հավանական է, որ Twitter-ը կսկսի դատական հայցեր ուղարկել բազմաթիվ կրկնօրինակների համար, քանի որ անցյալ տարի գարնանը ընկերությունը հրապարակել էր «Նորարարի պատենտային համաձայնագիրը» անունով փաստաթուղթ, որում գրված էր, որ նրանում առկա արտոնագրերը կօգտագործվեն միայն դատական հայցերից պաշտպանվելու համար:

Հիշեցնենք, որ Twitter-ը թողարկվել է 2006թ. հուլիսին: 2012թ.-ի հուլիսի դրությամբ ծառայությունից օգտվել է 500 մլն մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս