Ստորագրահավաքը տեղափոխվել է նաև Գյումրիի Թատերական հրապարակ (տեսանյութ)

Գյումրիում մեկնարկել է «Ժառանգություն» կուսակցության նախաձեռնած ստորագրահավաքը: Այսօր արդեն ստորագրահավաքի կազմակերպիչները գործընթացը տեղափոխել են Գյումրու դրամատիկական թատրոնի տարածք: Ժառանգություն կուսակցության ներկայացուցիչները արձանագրել են, որ գյումրեցիները բավականին ակտիվ են: Այս մասին տեղեկացնում է ԳԱԼԱ-ն:

Շատերը պատրաստակամ են թողնել իրենց ստորագրությունը՝ այդ կերպ իրենց բողոքի ձայնը լսելի դարձնելու ակնկալիքով: Գյումրեցիները  նշում են, որ  միանալով ստորագրահավաքին` իրենք փորձում են տեր կանգնել իրենց ձայնին: Նշենք, որ ստորագրահավաքի գործընթացը շարունակական է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031