
Ավարտվել է ՀՀՇ-ն ՀԱԿ կուսակցության անվանափոխելու գործընթացը. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ տեղեկացանք, որ ավարտվել է ՀՀՇ-ն ՀԱԿ կուսակցության անվանափոխելու գործընթացը, և ՀԱԿ-ն ստացել է արտոնագիր ու նոր կնիք: Այնպես որ, Կոնգրեսը մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրություններին հայտ կներկայացնի նորաստեղծ ՀԱԿԿ ցուցակով:
Պարզեցինք նաև, որ ցուցակում, բացի առաջին եռյակից, քաղաքական այլ անուններ չեն լինելու, ցուցակը հիմնականում կազմված է ՀԱԿ երիտասարդ ակտիվիստներից, թեպետ տարիքային ցենզի պատճառով ոմանք դուրս են մնացել, այդ թվում՝ Արեգ Գևորգյանը:
Հիշեցնենք, որ ՀԱԿԿ ցուցակը կգլխավորի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը, երկրորդ տեղում Զոյա Թադևոսյանն է, երրորդում՝ Արման Մուսինյանը»: