ՀՀԿ-ն միտում չունի. մամուլ
««Եթե չեն ցանկանա մասնակցել կամ բոլորը կառարկեն, բնականաբար՝ արտահերթ նիստը չի լինի: Մենք ոչ թե խնդիր ունենք կատարելու կամ միտում ունենք ինչ-որ բան ապացուցելու, պարզապես առաջարկները ստացվել են իրենցից, մենք էլ ոչ թե համաձայնվել ենք, այլ ավելի գրագետ մոտեցում ենք ցույց տալիս, որ ինչու ոչ՝ կարելի է ցանկացած հարց քննարկել:
Եթե չեն ցանկանա քննարկել, ուրեմն քննարկման այլ փնտրտուք կունենան, ունենք արտախորհրդարանական ուժեր: Մի խոսքով՝ խնդիրը ոչ թե այն է, որ ոտքի վրա անպայման ինչ-որ բան պիտի որոշենք, որ բոլոր հարցերը լուծվեն, այլ քաղաքական ուժերը պետք է քաղաքական մշակույթի գործոն հանդիսանան»,- երեկ պատասխանելով Aravot.am-ի դիտարկմանը՝ «Ժառանգությունը» հրաժարվել էր որևէ բանակցության մասնակցել, իսկ ՀԱԿ-ը, փաստորեն, կանխակալ վերաբերմունք ունի բանակցությունների վերաբերյալ, ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը»,- գրում է «Առավոտ» օրաթերթը: