Բաժիններ՝

Հայ օլիգարխները նախագահին խնդրել են «Կարֆուրի» մուտքը մեկ տարով հետաձգե՞լ. մամուլ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը երեկ «Ժամանակին» հայտնեց, որ ֆրանսիական հայտնի «Կարֆուր» հիպերմարկետների ցանցի ներկայացուցիչները իրենց հետ հանդիպելուց հետո գնացել են Հայաստանից: «Առաջիկայում կվերադառնան և կշարունակեն իրենց աշխատանքը»,- հավաստեց նախարարը:

Նա մեզ փոխանցեց, որ ինքը «Կարֆուրի» ներկայացուցիչների հետ քննարկել է գործունեության ձևաչափին, տարածքին և այլ տեխնիկական խնդիրներին առնչվող հարցեր:

Արդյոք ճի՞շտ են տեղեկություննեը, որ հայ օլիգարխները նախագահին խնդրել են «Կարֆուրի» մուտքը մեկ տարով հետաձգել` մինչև իրենք նախորդ խորհրդարանական և այս նախագահական ընտրություններին ծախսած գումարները ետ բերեն` հարցին Տիգրան Դավթյանը պատասխանեց. «Նման բան չկա»»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031