Բաժիններ՝

Սերժ Սարգսյանն արդեն 2-րդ անգամ մտադիր է երդվել փակ դռների ետևում. մամուլ

«ԱԺ-ն երեկ 66 «կողմ», 6 «դեմ» և 25 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ ընդունեց՝ «2013 թվականի ապրիլի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀ Աժ հատուկ նիստ գումարելու մասին» որոշման նախագիծը»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը և շարունակում.

«Սույն նիստում պետք է տեղի ունենա Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը: «Ձեռնպահ» էին քվեարկել հիմնականում ԲՀԿ խմբակցության պատգամավորները. ԲՀԿ-ից նախագծին «դեմ» քվեարկեցին միայն Տիգրան Ստեփանյանն ու Մելիք Մանուկյանը:

ՀԱԿ-ը քվեարկությանը չմասնակցեց: Նիկոլ Փաշինյանը «դեմ» քվեարկեց: ՀՅԴ-ն և «Ազատ դեմոկրատները» ևս չքվեարկեցին: «Ժառանգության» երեք պատգամավորները «դեմ» քվեարկեցին:

Սերժ Սարգսյանը, փաստորեն, արդեն երկրորդ անգամ մտադիր է երդվել փակ դռների ետևում: Ի սկզբանե քննարկվում էր նաև Սարգսյանի ինաուգուրացիան ԱԺ այգում անցկացնելու տարբերակը, բայց քանի որ ԱԺ դարպասներից այն կողմ ժողովուրդը ստվեր կնետեր այդ արարողության վրա, նախապատվությունը կրկին փակ դռներին տրվեց»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս