Բաժիններ՝

Այդ ինչի՞ դիմաց է ԵՄ-ն այդքան պատրաստակամ ավելին անել Սերժ Սարգսյանի համար. մամուլ

«Երեկ ԵՄ ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն «Ազատությանն» ասել է, թե ԵՄ-ն պատրաստ է սկսել Հայաստանին ֆինանսական օգնություն ցուցաբերելու նպատակով դոնորների միջազգային խորհրդաժողովի կազմակերպչական փուլը», գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում.

Հիշեցնենք, որ այդ խորհրդաժողովը, որից ՀՀ իշխանությունները 1.5 միլիարդ դոլարի ակնկալիք ունեին, պետք է կայանար մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո: Սակայն դա տեղի չունեցավ քանի որ ԵՄ-ն ԱԺ ընտրությունների ընթացքը բավարար ժողովրդավարական չհամարեց, և հարցը հետաձգվեց նախագահական ընտրություններից հետո:

Ու թեև փետրվարի 18-ի նախագահական ընտրություններն անցան էլ ավելի խայտառակ կեղծիքներով, ԵՄ ղեկավարությունը տարօրինակ կերպով համարում է, որ «Հայաստանում մեծ առաջընթաց է արձանագրվել»:

Սերժ Սարգսյանին ցուցաբերվող այս աննախադեպ աջակցությունը մտորելու տեղիք է տալիս, հատկապես որ ԵՄ սկզբունքն է՝ «ավելին՝ ավելիի դիմաց»: Հարց է առաջանում, այդ ինչի՞ դիմաց է ԵՄ-ն այդքան պատրաստակամ ավելին անել Ս. Սարգսյանի համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս