Մեսսին որդուն նվիրված դաջվածք է արել (լուսանկար)
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ոտքին իր որդի Տիագոյին նվիրված դաջվածք է արել։
Այս մասին հաղորդում է արգենտինացու ֆան-ակումբի Twitter-ի էջը։
Դաջվածք կատարելու համար նա նույնիսկ թույլտվություն է խնդրել Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեխանդրո Սաբելյայից։
Ավելացնենք, որ Մեսսին մինչ այդ ուներ ևս մեկ դաջվածք. ձախ թիակին պատկերված է իր մոր դեմքը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը