Բաժիններ՝

ՄԱԿ-ն այսօր պատմության մեջ առաջին անգամ նշում է Երջանկության միջազգային օրը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ն այսօր պատմության մեջ առաջին անգամ նշում է Երջանկության միջազգային օրը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի խոսքերով՝ հենց երջանկությունն է ընկած մարդկային ցանկությունների հիմքում:

Երջանկության միջազգային օրվա հետ կապված իր առաջին ուղերձում Պան Գի Մունը ցավով նկատել է, որ նյութական բազայի բարեկեցությունը նախկինի նման հասու չէ մեծ թվով մարդկանց համար, որոնք ապրում են չափազանց աղքատիկ պայմաններում.

«Ես բոլորին կոչ եմ անում ամրապնդել մարդկային պոտենցիալի բազմակողմ ու կայուն զարգացման հանդեպ հավատարիմ գտնվելը և վերստին հայտարարել մյուսներին օգնելու սեփական պարտավորության մասին: Կարեկցանքը նպաստում է երջանկությանը և օգնում է կառուցել մեր ուզած ապագան: Հուսով եմ, որ եթե այսօր արցունքներ լինեն էլ, ապա դրանք կլինեն միայն երջանկության արցունքներ»:

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը 2012 թվականի հուլիսի 12-ին ընդունել է Մարտի 20-ը Երջանկության միջազգային օր հռչակելու մասին բանաձևը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031