Բաժիններ՝

Վատիկանում մեկնարկել է Հռոմի նորընտիր պապ Ֆրանցիսկոս I-ի ձեռնադրման արարողությունը

BBC-ի փոխանցմամբ՝ Վատիկանում մեկնարկել է Հռոմի նորընտիր պապ Ֆրանցիսկոս I-ի ձեռնադրման արարողությունը: Այդ կապակցությամբ մոտ մեկ միլիոն հավատացյալ է համայն աշխարհից հավաքվել Վատիկանում:

Պապը մեքենայով հասել է Սուրբ Պետրոսի հրապարակ, որպեսզի պատարագից առաջ ողջունի հավատացյալներին: Պատարագը մեկնարկել է տեղական ժամանակով ժամը 09.30-ին: Պատարագի մասնակիցների թվում են նաև ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը և ուղղափառ եկեղեցու հոգևոր ղեկավար պատրիարք Բարդուղեմիոսը:

Վերջինս դրանով իսկ դարձավ առաջին ուղղափառ պատրիարքը, որը մասնակցում է Հռոմի պապի գահակալման արարողությանն այն բանից հետո, ինչ քրիստոնեության երկու ճյուղերը վերջնականապես բաժանվեցին ավելի քան 1000 տարի առաջ:

Ֆրանցիսկոս I-ը Հռոմի պապ է ընտրվել մարտի 13-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031