Ստամբուլում հանդիպել են Իրանի ու «Վեցյակի» փորձագետները

Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ Ստամբուլում բանակցություններ են անցկացվել Իրանի ու «Վեցյակի» ներկայացուցիչների միջև: Այդ հանդիպումը կայացել է փորձագետների մակարդակով և դռնփակ պայմաններում:

Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների վերջին փուլն անցկացվել էր այս տարվա փետրվարի 26-27-ին, Ղազախստանի Ալմա Աթա քաղաքում: Հենց այդ ժամանակ էլ պայմանավորվածություն էր ձեռք բերվել փորձագետների մակարդակով հանդիպում անցկացնել Ստամբուլում:

Կողմերը հույս և լավատեսություն են հայտնել ապագա բանակցությունների կապակցությամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031