Առուշան Սարգսյանն այնքան է ծեծել հորը, որ վերջինս մահացել է

Կոտայքի մարզի բնակիչ 51-ամյա Առուշան Սարգսյանը այնքան է ծեծել հորը, որ վերջինս ժամեր անց մահացել է: Եղվարդի ընդհանուր իրվասության դատարանից news.am-ը տեղկացել է, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

51-ամյա Առուշան Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հունվարի 20-ին , ժամը 21:00-ի սահմաններում , գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, իրենց` Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակարանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության մեջ է մտել իր հայր` Ժորա Հմայակի Սարգսյանի հետ:

Ընթացքում կոտրած աթոռի փայտով և ոտքերով դիտավորյալ հարվածներ է հասցրել Ժ. Սարգսյանի մարմնի տարբեր մասերին, նրա առողջությանը անզգուշությամբ պատճառել ծանր վնաս, կյանքին վտանգ սպառնացող: Ժամեր անց Ժ. Սարգսյանը մահացել է:

Այսինքն, Առուշան Ժորայի Սարգսյանը կատարել է հանցագործություն, որը նախատեսված է ՀՀ Քր.օր-ի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գործը դատարան է ստացվել մարտի 13-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Տեսանյութեր

Լրահոս