 
                        Լրագրողներն օգտագործում են ինձ իրենց նպատակների համար. Մարիո Բալոտելի
 
                                    «Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելին հայտարարել է, որ իր կյանքի մասին շատ պատմություններ պարզապես հորինվել են մամուլի կողմից:
«Իմ մասին շատ պատմություններ են հորինվել: Ես երբեք չեմ վառել իմ տունը, երբեք չեմ վիճել «Մանչեսթեր Սիթիի» երկրպագուների հետ և երբեք «Ինտերի» մարզմանը չեմ եկել «Միլանի» մարզագույքով: Իմ մասին պատմությունների միայն 0,01 տոկոսն է ճիշտ: Ոչ մի մեքենայի չեմ հարվածել, իսկ տուգանք միայն մեկ անգամ եմ վճարել, երբ «Սիթիի» հետ չեմպիոնությունը տոնելու փոխարեն վերադարձել էի Իտալիա», – Բալոտելիի խոսքերը մեջբերում է Football Italia-ն:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        