Բաժիններ՝

«Ինչքա՞ն կարելի է վախկոտի նման կուչ գալ»

Թատերագետ Լևոն Մութաֆյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Մենք էլի շարունակում ենք Եվրոպայի առջև հարսնություն անել և կույսի ամաչկոտությամբ գլուխ կախել… ԵԺԿ-ն ծաղրե՞լ է «Ժառանգությանը», ծաղրե՞լ է հայ ժողովրդի մոտ 600 հազարանոց հատվածին… Ինչու՞ ենք բավարարվում տեղական նշանակության ելույթներով: Մի՞թե այնքան քաջություն ու համարձակություն չկա, որպեսզի անհապաղ «Ժառանգությունը» հանդես գա պահանջով, հրավիրի ԵԺԿ քաղխորհրդի նիստ և պահանջի մեզ ծաղրողից կա՛մ հրապարակային ներողություն խնդրել, կա՛մ վայր դնել պաշտոնը… Ախր, մի քիչ քաջ ու համարձակ եղեք, հպարտ եղեք, քաղաքական դիվանագիտություն ունեցեք, թե չէ ինչքա՞ն կարելի է վախկոտի նման կուչ գալ: Միայն այդպես մենք կհարկադրենք անբարոյական Եվրոպային հարգել մեզ, ընդունել, որ աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկի հայրենիքն ենք…»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս