
Willcom ճապոնական ընկերությունը թողարկել է աշխարհի ամենափոքր հեռախոսը

Ճապոնական Willcom բջջային օպերատորը հանրությանն է ներկայացրել ամենափոքր և ամենաթեթև հեռախոսն աշխարհում: Սարքի քաշը կազմում է ընդամենը 32 գրամ, իսկ երկարությունը 7 սմ է: Այս մասին գրում է The Tokyo Times-ը:
Նոր սարքի անվանումը Phone Strap 2 է: Քանի որ սարքը շատ փոքր է, այն ունի 1 դյույմանի էկրան, չունի տեսախցիկ: Նոր սարքը ներքին հիշողության հնարավորությունը ևս շատ փոքր է:
Ճապոնացիների արտադրողների խոսքով՝ այն կկիրառվի որպես պահեստային հեռախոս, որը նախատեսված է արտակարգ զանգեր կատարելու համար: Իր չափերի շնորհիվ նոր սարքը, ասես, աննկատ է մնում հագուստի գրպանում:
Նոր սարքը կունենա 300 ժամ սպասման և 2 ժամ հեռախոսով խոսելու մարտկոցի հնարավորություն:
Նախատեսվում է, որ սարքը կարժենա մոտ 380 դոլար և կթողարկվի ընդամենը մեկ անգամ՝ 12.000 օրինակով:
Նորույթը կվաճառվի միայն Ճապոնիայում այս տարվա ընթացքում: Նոր սարքը կունենա վարդագույն, սև և սպիտակ գույների տարբերակներ: