Բաժիններ՝

Քրդերն Էրդողանին ու Գյուլին հրավիրել են Դիարբեքիր` նշելու Նովրուզը

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ`Թուրքիայի խորհրդարանում ներկայացված քրդական «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցությունը (ԽԺԿ) քրդերի համար մեծ նշանակություն ունեցող Նովրուզ բայրամի (մարտի 21) տոնակատարություններին մասնակցելու հրավեր է ուղարկել երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլին ու վարչապետ Ռեջեփ Էրդողանին:

Այդ տոնակատարություններն անցկացվելու են Դիարբեքիրում, ինչպես նաև քրդաբնակ այլ վայրերում: Դրանց մասնակցելու է 5000 ԽԺԿ-ական գործիչ:

Նշվում է, որ ամեն տարի նման հրավերներ են ստանում նաև Իրաքի քուրդ նախագահ Ջելալ Թալաբանին ու Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին, և այս անգամ նույնպես բացառություն չի արվել:

ԽԺԿ-ն չի կարողացել համաձայնության գալ «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելիին այդպիսի հրավեր ուղարկելու հարցում, քանի որ նա վերջերս շարունակ խիստ հայտարարություններ է անում Թուրքիայի իշխանությունների ու քրդերի միջև տարվող բանակցությունների կապակցությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031