Ուգո Չավեսի մարմինը չի զմռսվի. Վենեսուելայի կապի նախարար
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Վենեսուելայի հանգուցյալ նախագահ Ուգո Չավեսի մարմինը չի զմռսվելու: Այս մասին երեկ Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Վենեսուելայի կապի ու տեղեկատվության նախարար Էռնեստո Վիլյեգասը.
«Զմռսման որոշումը չեղյալ հայտարարվեց մասնագետների համապատասխան զեկույցի ստացումից հետո` թեև մեր բազմաթիվ հայրենակիցներ հույսեր էին կապում դրա հետ: Ռուս բժիշկների խումբը, զննելով Չավեսի աճյունը, եկավ այն եզրակացության, որ Չավեսի աճյունի զմռսման ողջ գործընթացի իրականացման համար անհրաժեշտ է այն 7-8 ամսով տեղափոխել Ռուսաստան»:
Հիշեցնենք, որ իսպանական մամուլը գրել էր, թե Չավեսը մահացել է ոչ թե այս տարվա մարտի 5-ին, այլ` շատ ավելի վաղ, և ոչ թե Կարակասում, այլ` Կուբայում: Վենեսուելայի ընդդիմությունը նույնպես հակված է այս տարբերակին: