Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ-ի առաջնահերթությունների թվում է. Զանիեր

Ադրբեջանական 1news.az լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ բանակցությունները կարևոր է վարել ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների մասնակցությամբ.

«Ես լավատեսորեն եմ տրամադրված Մինսկի խմբի ձևաչափի հանդեպ` որպես բանակցային հարթակ: ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող բոլոր երկրներն էլ (Ֆրանսիա, ԱՄՆ և Ռուսաստան) հանդիսանում են ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ և կարևոր դեր են խաղում գլոբալ անվտանգության մեջ» :

Լամբերտո Զանիերն իր հերթին հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը մտնում է ԵԱՀԿ-ի առաջնահերթությունների թվում: Նա ընդգծել է, որ այդ հակամարտության կարգավորումը հեշտ գործընթաց չէ և միաժամանակ ողջունել է ԵՄ-ի ակտիվ մասնակցությունն այդ գործընթացին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031