Բաժիններ՝

Ինչո՞ւ է դատական դեպարտամենտին հատկացվել 25 միլիոն դրամ. ԱՆ պարզաբանումը

Որոշ լրատվամիջոցների ոչ լիարժեք ընկալման հետևանքով, թերի տեղեկատվություն է տարածվել՝ մարտի 14-ին կառավարության նիստում քննարկված՝ ՀՀ դատական դեպարտամենտին՝ ՀՀ վարչական դատարանի բնականոն գործունեությունը ապահովելու համար 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին` 24980.1 հազ. դրամ հատկացնելու հարցի վերաբերյալ:

Հետագա տարընկալումներից և շահարկումներից խուսափելու նպատակով ևս մեկ անգամ Արդարադատության նախարարությունը պարզաբանում է՝

2012 թվականի դեկտեմբերի 19-ին «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» NՀՕ-246-Ն ՀՀ օրենքի 1-ին և 3-րդ հոդվածների համաձայն` 2013 թվականի հունվարի 1-ից ՀՀ վարչական դատարանի դատավորների թվակազմը ավելացել է 10 դատավորով:

Դատական օրենսգրքում փոփոխությունը կատարվել է «ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո, ուստի ՀՀ դատարանների բնականոն գործունեությունն ապա­հովելու նպատակով ՀՀ դատական դեպարտամենտին 2013 թվականի ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների մեջ ներառված չեն եղել վերը նշված 10 դատավորների և նրանց կցված դատական ծառայողների գործունեությունն ապահովելու հետ կապված ծախսերը:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի 31.01.2013 թվականի հրամանագրով ՀՀ վարչական դատարանում արդեն նշանակվել է 2 դատավոր` 2013 թվականին նշանակված 2 դատավորների և նրանց կցված դատական ծառայողների գործունեությունն ապահովելու համար Դատական դեպարտամենտին անհրաժեշտ է լրացուցիչ 24980.1 հազ. դրամ, այդ թվում`

աշխատանքի վարձատրության գծով /դատավորների և նրանց կցված դատական ծառայողների վարձատրության համար/ – 18786.2 հազ. դրամ,

վարչական սարքավորումների գծով /գույք և համակարգչային տեխնիկա ձեռք բերելու համար/- 4998.2 հազ. դրամ,

պարբերական ծախսերի գծով /կապի, էներգետիկ և կոմունալ ծառայությունների ձեռք բերման համար/- 859.7 հազ. դրամ,

նյութերի (ապրանքների) գծով /պատմուճաններ, կնիքներ, վկայականներ և դրոշներ ձեռք բերելու համար:

Այսինքն, մարտի 14-ին ՀՀ կառավարության նիստում քննարկված հարցը՝ դատական դեպարտամենտին 24980.1 հազ. դրամ հատկացնելու մասին միայն 2 դատավորի աշխատավարձին չի վերաբերում:

Ի դեպ, ՀՀ դատական օրնեսգրում ամրագված է, որ դատավորի աշխատավարձը բաղկացած է պաշտոնային դրույքաչափից և դրա նկատմամբ սահմանվող հավելավճարներից:

Դատավորի պաշտոնային դրույքաչափը սահմանվում է օրենքով, ընդ որում՝
վարչական դատարանի դատավորների պաշտոնային դրույքաչափերը գերազանցում են ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնային դրույքաչափը 14.47 տոկոսով:

Վարչական դատարանի դատավորի միջին աշխատավարձը 400 հազար դրամ է:

Աղբյուրը` Իրավաբան.net

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս