Բաժիններ՝

Samsung ընկերությունը ներկայացրել է նոր Galaxy S4-ը (տեսանյութ)

Samsung ընկերությունը Նյու Յորքում ներկայացրել է նոր Galaxy S4 սմարթֆոնը: Սարքավորման ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ այն կարելի է ղեկավարել էկրանին առանց ձեռքերով հպվելու, քանի որ նոր սարքավորումը ենթարկվում է մարդու հայացքին:

Այն ունի էջերը թերթելու համար գործառույթը, որը կոչվում է Smart Scroll, ինչպես նաև Smart Pause գործառույթը, որը ավտոմատ կերպով կանգնեցնում է տեսանյութը, երբ օգտատերը շեղում է ուշադրությունը: Այդ գործառույթների հիմքում ընկած է օգտատիրոջ դեմքի ճանաչումը: Այս մասին գրում է rosbalt.ru-ն:

Ընդհանուր առմամբ՝ արտաքին տեսքով նոր սարքը շատ նման է նախորդ Galaxy S3 մոդելին, սակայն նոր մոդելը, ինչպես պնդում են ընկերության ներկայացուցիչները՝ ավելի բարակ և ամուր է։ Նոր սմարթֆոնը կշռում է 130 գրամ և ունի 7,9 մմ հաստություն:

Նոր սմարթֆոնի ունի 5 դյույմանոց էկրան, որը պատրաստված է Super AMOLED տեխնոլոգիայով և ունի 1920×1080 կետայնություն:

Կարդացեք նաև

Սարքը վաճառքի կհանվի ապրիլի վերջին, հեռախոսի գինը, սակայն, դեռևս հայտնի չէ։ Samsung–ի ներկայացուցիչը նշել է նոր Galaxy S4–ը կվաճառվի աշխարհի 155 երկրներում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս