Անդրիաս Ղուկասյան. Դատարանը համարձակություն չունեցավ Սերժ Սարգսյանին կանչել դատարան (տեսանյութ)

ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը այսօր Ազատություն հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում հայտարարեց, թե ժողովուրդը պետք է դառնա դատավոր: Անդրադառնալով ՍԴ որոշմանը, նա ասաց.

«Մենք դիմեցինք ՍԴ, որ Սերժ Սարգսյանը գա դատարան` որպես վկա: Դատարանը համարձակություն չունեցավ Սերժ Սարգսյանին կանչել դատարան, այդ հարցը թողեց ժողովրդին: Եվ հիմա ես դիմում եմ այստեղ ներկաներին` բարձր դատարան, կայացրու քո արդար որոշումը: Պետք է ասեմ, բարձր դատարան, որ այսօր մի գործ ես քննում, որտեղ կա մարդ, որ իր վրա, իր ուսին դրած խաչը տանում է Գողգոթա` մեր բոլորի մեղքերի համար: Որովհետեւ Հայաստանում կա քրեաօլգարխիա բոլորիս մեղքերի պատճառով»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս