Բաժիններ՝

Իրանի 54 օդանավակայանից միայն երեքն են համապատասխանում միջազգային չափորոշիչներին

CHN Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի 54 օդանավակայանից միայն երեքն են համապատասխանում միջազգային չափորոշիչներին: Այդ երեք օդանավակայաններն են Թեհրանի «Մեհրաբադ» և «Իմամ Խոմեյնի» օդանավակայանները և Մեշհեդի օդանավակայանը:

Մնացյալ օդանավակայանները չեն համապատասխանում միջազգային չափորոշիչներին, դրանց պահպանումը 4-10 անգամ գերազանցում է ստացած եկամուտները: Նշվում է, որ Իրան այցելող օտարազգի զբոսաշրջիկները ցանկանում են, որ Իրանի զբոսաշրջային ոլորտը համապատասխանի միջազգային չափորոշիչներին, սակայն դա Իրանում դեռ հազվադեպ է:

Օրինակ, զբոսաշրջիկները ցանկանում են իջևանել 5 աստղանի հյուրանոցներում, սակայն այդպիսիք գոյություն չունեն Իրանում՝ միջազգային կառույցների կողմից կրեդիտների չհատկացման պատճառով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս