Իրանն ու Օմանը համատեղ զորավարժություններ են անցկացնելու Պարսից ծոցում

CHN Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանն Օմանի հետ համատեղ զորավարժություններ է անցկացնելու Պարսից ծոցում: Դրանք տեղի են ունենալու իրանական հաջորդ տարում (սկսվում է մարտի 21-ից):

Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Հաբիբոլլահ Սայարին հայտարարել է, որ համատեղ զորավարժությունները միտված են լինելու որոնողական-փրկարարական օպերացիաների անցկացմանը: Նա հավելել է, որ հաջորդ տարի Իրանի ռազմածովային ուժերն առաջին անգամ Խաղաղ օվկիանոսում հատելու են հասարակածը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031