Դոլարը մի փոքր էլ թուլացավ
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ մարտի 15-ին, ամերիկյան արժույթի միջին փոխարժեքը կազմել է 414.29 դրամ, ինչը երեկվա ցուցանիշից ցածր է 0.10%-ով կամ 0.43 դրամով։
Բորսայում ընդհանուր առմամբ վաճառվել է 3 միլիոն 150 հազար դոլար։
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը գնվում է միջինը 413 դրամով, վաճառվում՝ 416 դրամով։