Վրաստանում Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանում ձերբակալվել է Հայաստանի մի քաղաքացի, որը փորձել է «Սադախլո» (Բագրատաշեն) մաքսային անցակետով մաքսանենգ ճանապարհով թանկարժեք քարեր ներկրել Վրաստան: Այս մասին հայտնել է Վրաստանի ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայությունը:

Վերջինս հավելել է, որ թանկարժեք քարերն ուղարկվել են փորձաքննության՝ դրանց արժեքը պարզելու համար: Տարվում է հետաքննություն: Հայաստանի քաղաքացու անվան և ձերբակալման ժամկետի մասին ոչինչ չի նշվում:

Տեսանյութեր

Լրահոս