Բաժիններ՝

Տարոն Մարգարյանը «տռուդագոլի՞կ» է

Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, ճարտարապետ Լևոն Իգիթյանը մասնակցելու է մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին: Իր խոսքերով, ինքն ընդամենը նկարահանումների հրապարակում է իմացել, որ ընդգրկվել է այդ ցուցակում:

«Ես որևէ կուսակցության չեմ պատկանում, կուսակցություններից մեկն իմ կարիքը զգացել է, կարծել է, որ ես քաղաքին կարող եմ օգտակար լինել, ես էլ համաձայնել եմ:  Մի կուսակցություն կա միայն, որ առաջարկի, չէի գնա, մնացածն ով առաջարկեր, կգնայի, որովհետև ուզում եմ քաղաքին օգտակար լինել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Լևոն Իգիթյանը՝ չմանրամասնելով, թե քաղաքական որ ուժի մասին է խոսքը:

Լևոն Իգիթյանը չնշեց, թե  որ ուժն առավել շատ ձայն կստանա ավագանու ընտրությունների ժամանակ, սակայն նշեց, որ ոչինչ կանխորոշված չէ:

168.am-ի այն հարցին, թե չորս տարվա գործունեության ընթացքում ի՞նչ կարևոր գործ եք կատարել քաղաքի համար, Լևոն Իգիթյանը պատմեց մի դեպք, թե ինչպես միանյակ ապրող մի կին, ջուր չունենալով բնակարանում, չէր կարողանում խնդիրը լուծել, դիմել է իրեն, ինքն էլ համառ ջանքերի շնորհիվ այն լուծել է: Երկրորդ կարևոր կատարած գործը,  որն առանձնացրեց  Լևոն Իգիթյանը, Ժամանակակից արվեստի թանգարանի ջեռուցումն էր: Նրա խոսքերով, թանգարանը ջեռուցում չուներ, սակայն  բավական էր, որ ինքն այդ հարցով դիմեր քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ով  մեկ շաբաթում խնդիրը լուծեց:  Տարոն Մարգարյանին, ի դեպ, Լևոն Իգիթյանը շատ բարձր գնահատեց, հատկապես նրա աշխատասիրությունը՝ նրան անվանելով «տռուդագոլիկ»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս