ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կայցելեն ապրիլի սկզբին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտնի է դարձել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ առաջիկա տարածաշրջանային այցի մոտավոր ժամկետը:

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ համանախագահները տարածաշրջան կժամանեն ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում: Նա հավելել է, որ դեռ օրակարգում չի գտնվում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ համանախագահների հանդիպման հարցը.

«Փարիզում երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը չկայացավ Հայաստանի նախագահական ընտրությունների պատճառով: Դրա համար էլ համանախագահներն առանձին հանդիպումներ ունեցան արտգործնախարարների հետ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031