Հրանտ Բագրատյանն այցելել է Րաֆֆի Հովհաննիսյանին
Այս պահին Ազատության հրապարակում հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ է գտնվում «Ազատություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ Բագրատյանն ու Հովհաննիսյանը զրուցել են 10-15 րոպե։ Ինչպես 168.am-ի թղթակցին հայտնել է Հ.Բագրատյանը՝ ինքն Ազատության հրապարակ է եկել իր զորակցությունը հայտնելու Ր.Հովհաննիսյանին։
Նշենք, որ «Ժառանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը արդեն 5-րդ օրն է՝ գտնվում է հացադուլի մեջ։