Բաժիններ՝

Թուրքիայի պաշտպանության նախարարը հաստատել է, որ այս տարի զինված ուժերը լքել է 100 ռազմական օդաչու

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հաստատել է այն տեղեկատվությունը, որ այս տարի Թուրքիայի զինված ուժերին հրաժեշտ է տվել 100 ռազմական օդաչու:

Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Թուրքիայի հիմնական ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) փոխնախագահ Ումութ Օրանը հայտարարել էր, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Թուրքիայի զինված ուժերը սեփական ցանկությամբ լքել է 110 ռազմական օդաչու (15 տոկոս), որոնցից 30-ը՝ 3 օրվա ընթացքում՝ ընդգծելով, որ այդ օդաչուները սպասարկում էին F-16 կործանիչներն ու F-4 հետախուզական ինքնաթիռները:

ԺՀԿ պատգամավոր Օզջան Ենիչերին տվյալ հարցով դիմել է Իսմեթ Յըլմազին, ով էլ հաստատել է այդ տեղեկատվությունը. «Վերջին շրջանում աճել է հրաժարականների  դիմում գրած ռազմական օդաչուների քանակը: Սովորաբար տարեկան գրանցվում է զինված ուժերից օդաչուների հեռանալու 40-45 դեպք:

Մինչդեռ այս տարի զինված ուժերից հեռացել է մոտ 100 օդաչու: Սակայն դրանում իր դերակատարությունն է ունեցել այն, որ նրանց պարտադիր ծառայության ժամկետը 15 տարուց նվազեցվել է մինչև 10 տարվա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս