Հայաստանը «Մարդկային զարգացման ինդեքս-2013» զեկույցում 87-րդն է
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Նորվեգիան, Ավստրալիան, ԱՄՆ-ը, Նիդերլանդներն ու Գերմանիան կազմում են աշխարհում մարդկային զարգացման ամենաբարձր մակարդակն ունեցող երկրների հնգյակը: Այս մասին նշված է «Մարդկային զարգացման ինդեքս-2013» զեկույցում:
Վերջինս պատրաստվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից և տվյալներ է պարունակում տարբեր երկրներում կենսամակարդակի, սոցիալական պաշտպանվածության, առողջապահական, կրթական, մշակութային զարգացման, հանցագործության, շրջակա միջավայրի պահպանման մակարդակի մասին տվյալներ:
Հայաստանը զբաղեցրել է 87-րդ տեղը, Վրաստանը՝ 72-րդ տեղը, Ուկրաինան՝ 78-րդ տեղը, իսկ Ադրբեջանը՝ 82-րդ տեղը: Բելառուսը 50-րդն է, Ռուսաստանը՝ 55-րդը, Ղազախստանը՝ 69-րդը, Թուրքմենստանը՝ 102-րդը, Մոլդովան՝ 113-րդը, Ուզբեկստանը՝ 114-րդը: Ղրղզստանն ու Տաջիկստանը կիսում են 125-րդ տեղը:
Ինչ վերաբերում է մերձբալթյան երկրներին, ապա Էստոնիան, Լիտվան ու Լատվիան հայտնվել են մարդկային զարգացման առավել բարձր մակարդակ ունեցող երկրների թվում՝ համապատասխանաբար զբաղեցնելով 33-րդ, 41-րդ և 44-րդ տեղերը:
Հետնապահներն են Նիգերը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Մոզամբիկը, Չադը և Բուրկինա Ֆասոն: