Բաժիններ՝

Շանհային խմելու ջուր ապահովող գետից դուրս են բերվել հազարավոր սատկած խոզեր

Չինական Shanghai Daily պարբերականի փոխանցմամբ՝ Չինաստանի իշխանությունները Խուանպու գետից դուրս են բերել ավելի քան 7500 սատկած խոզ: Այդ գետը խմելու ջուր է ապահովում Շանհային:

Պաշտոնական տվյալներով՝ երեկ երեկոյան այդ գետից դուրս բերված սատկած խոզերի քանակը հասել է 7545-ի, որոնցից ավելի քան 900-ին ջրից հանել են վերջին օրերին:
Նշվում է, որ սատկած խոզերին գետը կարող են նետած լինել Չժեցզյան նահանգում գտնվող խոզաբուծական ֆերմաներից մեկի աշխատակիցները:

Միայն պաշտոնական տվյալներով՝ այս տարի այնտեղ սատկել է մոտ 70.000 խոզ: Որպես դրա պատճառներ են նշվում կենդանիներին պահելու վատ պայմանները և հիվանդությունները:

927382315

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս