Իրաքյան վերջին պատերազմում զոհվել է ավելի քան 120.000 մարդ
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2003-2011 թվականներին Իրաքում զոհվել է ավելի քան 120.000 մարդ, որոնցից 116.903-ը խաղաղ իրաքցիներ են, իսկ 4800-ը՝ արևմտյան երկրների դաշինքի զինվորներ: Այս մասին նշված է բրիտանական Lancet պարբերականում:
Այդ 8 տարվա հակամարտության ընթացքում իրենց տները հարկադրված լքել է 5 միլիոն մարդ: Այս տարվա հունվարի 15-ի դրությամբ՝ Իրաքյան պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է մոտ 810 միլիարդ դոլար: Սակայն դրա մեջ չի մտնում այն, որ տվյալ գումարների մի մասը պարտք է վերցվել, և այժմ ԱՄՆ-ը ստիպված է վճարել տոկոսավճարներ:
Փորձագետները կարծում են, որ վերջնական հաշվով Իրաքյան պատերազմն ԱՄՆ-ի համար կարող է արժենալ 3 տրիլիոն դոլար: