ԲՀԿ-ն պահանջում է բացահայտել կրակողներին ու հրաման տվողներին

Այս պահին ԱԺ պետաիրավական հարցերի հանջձնաժողովի նիստում քննարկվում է ԱԺ ՀԱԿ խմբակցության որոշման նախագիծը, որով առաջարկվում է ստեղծել 2008 թվականի մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով:

Ելույթ ունենալով հանձնաժողովի նիստում՝ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն միանշանակ կողմ է նման հանձնաժողովի ստեղծմանը:

«Ի վերջո քաղաքական գնահատական պետք է տրվի, թե ովքեր են Մատի 1-ի կազամակերպիչներն ու պատասխանատուները: Պետք է տրվի այն հարցի պատասխանը, թե ովքեր են կրակել, ովքեր են կրակելու հրաման տվել, և որտեղից են բերվել այդ կրակողները»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:

ԲՀԿ ներկայացուցչի նման պահվածքը չափազանց ուշագրավ է, եթե նկատի ունենանք, որ Մարտի 1-ի օպերացիայի այսպես ասած դաշտային համակարգողը եղել է այն ժամանակվա Ներքին  զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանը (Շերիֆ), ով այժմ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ է:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս