Լամբերտո Զանիերն այսօր ժամանում է Ադրբեջան

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերն այսօր ժամանում է Ադրբեջան: Այցի նպատակը Ադրբեջանի ու ԵԱՀԿ-ի միջև համագործակցության հարցերի քննարկումն է:

Զանիերը Բաքվում հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Ավելի վաղ նշվում է, որ թե այդ հանդիպումներում կողմերը քննարկելու են նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:

Տեսանյութեր

Լրահոս