Բաժիններ՝

Ադրբեջանական բանակը կդառնա՞ թուրքական

Haqqin.az-ի փոխանցմամբ՝ պաշտոնական այցով Բաքվում է գտնվում թուրքական ռազմական պատվիրակությունը, որը բաղկացած է 15 բարձրաստիճան զինվորականից, այդ թվում նաև 7 գեներալից:

Թուրքական պատվիրակությունը բանակցություններ է վարում Ադրբեջանի պետական կառույցների ներկայացուցիչների և գերագույն գլխավոր հրամանատարի հետ: Կողմերը քննարկում են ռազմական կրթության ոլորտում համագործակցության հարցը և տարբեր զորամասերի ձևավորման հարցը:

Ադրբեջանցի պատգամավոր, պաշտպանության ու անվտանգության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի անդամ Զահիդ Օրուջն այս կապակցությամբ հայտարարել է. «Օգտակար կլիներ, եթե Թուրքիայի զինված ուժերի բարձրագույն հրամկազմը որոշակի տեղ գրավեր Ադրբեջանի բանակային համակարգում:

Եթե թուրքական գեներալիտետն ադրբեջանական բանակում ներկայացված լինի ոչ միայն խորհրդատուի, այլև՝ խորհրդականի տեսքով, ապա հնարավոր կլինի հասնել մեր պաշտպանական համակարգերի միավորմանը և թուրքական առաջադեմ մոդելի փոխանցմանը, ինչը ճանապարհ կհարթի համատեղ օպերացիաների և համատեղ զորամասերի ստեղծման առջև:

Ընդ որում, խոսքը գնում է ոչ թե անվանապես գործող, այլ՝ որոշակի լիազորություններով ռազմական խորհրդատուի պաշտոնի հիմնման մասին, որն իրավունք կունենա ներազդել բոլոր տեսակի զորքերի ղեկավարման վրա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս