«Արմավիայի» հետ պայմանագրի ժամկետն ավարտվեց. ո՞ր ուղղությամբ է «թռչում» ընկերությունը
2003թ. մարտի 14-ին էր, որ «Արմավիայի» հետ 10 տարի ժամկետով կնքած պայմանգրով կառավարությունն ընկերությանը տրամդրել էր մի շարք օդային գծերով ուղեւորափոխադրումներ իրականացնելու բացառիկ իրավունք: Կառավարության, «Սիբիրի ավիաուղիներ» և «Արմավիա» ընկերությունների միջեւ կնքված եռակողմ ներդրումային պայմանագիրը մինչ օրս հույժ գաղտնի է պահվում: Այս մասին տեղեկացնում է «Երկիր Մեդիան»:
Մյուս կողմից, հաշվի առնելով պրակտիկան, այդ պայմանագրի վերջնաժամկետը ամենայն հավանկանությամբ, հենց մարտի 14-ն է: Սա նշանակում է, որ կա՛մ կառավարության առընթեր «Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը» կառավարությանը պետք է առաջարկի «Արմավիայի» հարցում որոշում ընդունել` երկարացնել նրա բացառիկ իրավունքի ժամկետը, կա՛մ այդ ուղղությունների սպասարկման համար հայտարարավի մրցույթ:
Զարմանալին այն է, որ կառավարության այսօրվա՝ մարտի 14-ի նիստի օրակարգում «Քաղավիացիայի գլխավոր վարչության» կողմից ներկայացված որոշման որեւէ նախագիծ ընդգրկված չէ:
Միաժմանակ՝ այժմ օդային ուղեւորափախադրումների շուկայում ստեղծվել է այպիսի իրավիճակ, որ բացառիկությունը չերկարաձգելը բխում է «Արմավիայի» շահերից: Խնդիրն այն, որ այս տարիներին, հատկապես վերջին երկու տարվա ընթացքում, ավիափոխադրողը լուրջ պարտքեր է կուտակել ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս: Մոտավոր հաշվարմներով, 30 մլն ամերիկյան դոլար, որից միայն 20 մլն` ՀՀ առեւտրային բանկերին: