Բաժիններ՝

Ամերիկյան հետախուզությունը չի բացառում, որ քիմիական զենք ունեցող Սիրիան ունի նաև կենսաբանական զենք

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ հետախուզության պատրաստած ամենամյա զեկույցում նշված է, որ Սիրիան օժտված է քիմիական զենքի մեծ պաշարներով: Զեկույցում չի բացառվում նաև, որ Սիրիան կարող է արտադրած լինել որոշակի քանակությամբ կենսաբանական վտանգավոր նյութեր.

«Սիրիան հաջողությամբ զարգացնում է քիմիական զենքի մշակման ծրագիրը, նա ընդլայնում է մանանեխի գազի, զարինի, VX նյարդերը կաթվածահար անող գազի պաշարները: Մենք կարծում ենք, որ Սիրիան ունի սպառազինության պաշարներ (ռումբեր, հրթիռներ, հրետանային արկեր), որոնք կարող են օգտագործվել քիմիական զենքի փոխադրման համար:

Սիրիայում գոյություն է ունեցել կենսաբանական զենքի զարգացման ծրագիր, սակայն մենք տվյալներ չունենք դրա զարգացվածության աստիճանի և մասնավորապես փոխադրման համակարգերի ստեղծման մասին»:

Զեկույցում կանխատեսվում է, որ Ռուսաստանի համար բարդ կլինի Սիրիայի հետ պայմանավորվելը, և նա կշարունակի Սիրիայի համար մնալ բարդ զրուցակից: Բացի այդ, կանխատեսվում է, որ Ռուսաստանը նախկինի նման կենտրոնանալու է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի գահընկեցությանն ուղղված արտաքին ռազմական միջամտության կանխմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս