
Ռուսաստանը կենտրոնանալու է հետխորհրդային երկրներում իր ազդեցության մեծացման վրա. ԱՄՆ հետախուզություն

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ հետախուզության պատրաստած ամենամյա զեկույցում նշված է, որ այս տարի Ռուսաստանի համար առաջնահերթ չեն հանդիսանա ԱՄՆ-ի հետ հարաբերությունները:
Զեկույցում նշված է, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը կենտրոնանալու է հետխորհրդային երկրների վրա. «Մոսկվան իր արտաքին քաղաքական ջանքերը, ամենայն հավանականությամբ, կկենտրոնացնի հետխորհրդային երկրներում սեփական ազդեցության ուժեղացման վրա:
Մոսկվան կփորձի նրանց միավորել ինտեգրացիոն նախաձեռնությունների միջոցով, ինչպիսիք են Մաքսային միությունը (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան) կամ Եվրասիական միությունը՝ թեև ԱՄՆ-ի հետ երկկողմանի հարաբերությունները կարևոր կլինեն Ռուսաստանի համար»:
Միևնույն ժամանակ ռազմական բարեփոխումը Ռուսաստանին հնարավորություն կտա զորքերի մարտունակությունը բարելավել այնքан, որ արագ գերազանցության հասնի հարևան ոչ մեծ երկրների նկատմամբ և մնա գերիշխող ուժ հետխորհրդային տիրույթում: Զեկույցում ասվում է, որ Ռուսաստանը չի կարող սպառնալ ՆԱՏՕ-ին: