Վրաստանում համաներումն առնչվել է մոտ 30.000 բանտարկյալի ու պայմանական ազատազրկվածի
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանում համաներումն առնչվել է 16.534 դատապարտյալի և 12.722 պայմանական ազատազրկվածի: Այս մասին հայտարարել է Վրաստանի պատիժների իրագործման ու իրավական օգնության նախարարությունը:
Վերջինիս տվյալներով՝ համաներմամբ պատժաժամկետից ամբողջովին ազատվել է 8265 մարդ, պատժաժամկետը կիսով չափ կրճատվել է 755 դատապարտյալի համար, իսկ 7514 բանտարկյալի համար էլ պարզապես որոշակիորեն կրճատվել է պատժաժամկետը:
Համաներմամբ ազատության մեջ հայտնված 8265 անձանցից 7982-ը կազմել են արակաան սեռի ներկայացուցիչները: Նրանց թվում կան նաև 11 կանայք և 17 անչափահաս՝ արական սեռի: Որոշակիորեն պատժաժամկետը կրճատված 7514 անձանցից 7274-ը հանդիսացել են չափահաս տղամարդիկ, 219-ը՝ կանայք, իսկ 21-ը՝ անչափահասներ:
Պայմանական ազատազրկման դատապարտված 12.722 անձանցից 8269-ի դեպքում լիովին վերացվել է այդ պատիժը: Նրանցից 7515-ը տղամարդիկ են, 646-ը՝ կանայք, իսկ 108-ը՝ անչափահասներ: Պայմանական ազատազրկման ժամկետը կրկնակի կրճատվել է 1071 անձանց համար, իսկ 3382-ի համար էլ կրճատվել է այն:
Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանը «Համաներման մասին» օրինագիծը հաստատել է 2012 թվականի դեկտեմբերի 21-ին: Դեկտեմբերի 27-ին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վետո դրեց դրա վրա, սակայն հաջորդ օրը խորհրդարանը կարողացավ հաղթահարել նախագահի դրած վետոն, ինչի հետո Վրաստանի խորհրդարանի նախագահի ստորագրած օրենքը Վրաստանում ուժի մեջ մտավ 2013 թվականի հունվարի 13-ին: