Բաժիններ՝

Մարսի վրա կյանք է եղել. NASA

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մարսագնաց Curiosity-ի կողմից Մարս մոլորակի քարերից վերցված նմուշների քիմիական ու հանքաբանական հետազոտությունները ցույց են տվել, որ վաղ անցյալում Մարսի վրա կյանքի պայմանները բարենպաստ են եղել միկրոօրգանիզմների համար:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել են ԱՄՆ Ազգային օդատիեզերական գործակալության (NASA) մասնագետները: Մայքլ Մայերը հայտարարել է. «Այդ առաքելության գլխավոր հարցը կայացել է նրանում, թե արդյոք Մարսի շրջակա միջավայրը պիտանի՞ է եղել կյանքի համար, թե՞ ոչ: Այժմ մենք իմացանք, որ այո»:

Նախագծի գիտական ղեկավար Ջոն Գրոտցինգերն իր հերթին հայտարարել է. «Ենթամակերևույթային շերտից վերցված նմուշները զգալիորեն տարբերվել են նրանից, ինչ մենք տեսել ենք մակերևույթին»: Նշվում է, որ NASA-ի մասնագետներն առաջին անգամ են նման հստակությամբ խոսում նախկինում Մարս մոլորակում կյանքի համար պիտանի միջավայրի առկայության մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031